ԼՀԿ-ին 18 մանդատ տալը ժողովրդի կամընտրանքն է, և հիմա այդ կամընտրանքն ի կատար չի ածվում: Այս ամսին ԿԸՀ-ում ասաց ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը։
«Մենք գտնում ենք, որ այս իրավիճակում խմբակցության նախկին պատգամավորի՝ Արման Բաբաջանյանի դուրս գալով, ստեղծվել է մի իրավիճակ, որը հակասում է ժողովրդի կամարտահայատությանը՝ այն իմաստով, որ այլևս չկա «Լուսավոր Հայստան»-ի 18 պատգամավորական մանդատը, և դրանով Խորհրդարանում առաջանում են մի շարք ճգնաժամային իրավիճակներ, որովհետև այն երաշխիքները, որոնք տրված են ընդդիմադիր խմբակցությանը, հակառակ են գնում սրան: Պետք է վերականգնվի այդ հարաբերակցությունը»,-ասաց Խաժակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը