Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստին Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը առարկություն ներկայացրեց քրեական դատավարության ընթացակարգերը չպահելու, ամբաստանյալներին իրավունքի պաշտպանությունից զրկելու՝ դատախազության ներկայացրած միջնորդության դեմ:
Նա հայտարարեց, որ դատավորը չի վերահսկում դատարանում պատշաճ վարքագիծը, մեղադրանքի կողմը զսպվածություն չի ցուցաբերում, դատախազությունը լռում է՝ պաշտպանների նկատմամբ ատելության խոսքի առկայության դեպքում․ «Այսուհետ ես էլ դատարանին ու դատավարության մասնակիցներին դիմելիս նույն արտահայտություններն եմ օգտագործելու:
Նա մեջբերեց դատախազի՝ նախորդ նիստում ներկայացրած միջնորդությունից մի հատված։
«Պաշտպանության կողմը կրկնել է միջնորդությունները՝ ընդ որում չկարողանալով ձևական կերպով փոփոխելով դրա հիմքը։ Սա ասում է դատախազությունն ու շարունակում. «Բանն այն է, որ ինքնաբացարկի յուրաքանչյուր միջնորդություն ներկայացնելիս պաշտպանական կողմը չի վկայակոչելով դատարանի նոր վարքագիծ կամ խոսք, որը կանխակալության մասին խոսելու հիմք կտա։ Նրանք նշել են, որ դուք անկողմնակալ չեք, քանի որ մերժել եք նրանց ներկայացրած առաջին, երկրորդ, երրորդ միրջնոդությունը։ Այդ պնդումը ճիշտ բնութագրող բառը, հարգելի դատարան, սուտն է։ Էական տարբերություններ կան արտահայտությունների մեջ, երբ ասում ենք սխալ ու երբ ասում ենք սուտ։ Այսպիսի սխալ ինֆորմացիային, հարգելի դատարան, տարբեր իրավիճակներում տարբեր կերպ կարող են արձագանքել»,-ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը