01 07 2020

Մեկնարկել է ամառային զորակոչը

Մեկնարկել է ամառային զորակոչը

Մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։ Բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, այնուհետև միայն մասնակցում վիճակահանությանը»,- գրել է Ստեփանյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն արժանապատիվ և բարի ծառայություն է մաղթել զորակոչիկներին:

«Դե ինչ, գալիք երկու ամսում հարյուրավոր երիտասարդներ՝ մեկը մարզիկ, մյուսը երաժիշտ, երրորդը՝ ապագա տնտեսագետ, կհագնեն ազգային բանակի համազգեստն ու կզինվորանան՝ շարունակելով անխախտ պահել սահմանը։ Արժանապատիվ և բարի ծառայություն, տղանե´ր»,- նշել է Շուշան Ստեփանյանը:


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ