07 06 2022

Արդեն չորրորդ դատական հաղթանակն ընդդեմ աշխատողների հարկադիր պատվաստման և թեստավորման․ Վահե Գրիգորյան

Արդեն չորրորդ դատական հաղթանակն ընդդեմ աշխատողների հարկադիր պատվաստման և թեստավորման․ Վահե Գրիգորյան

Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մինչ առողջապահության նախարարը պնդում է, որ ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունները ժողովրդավարական են, Ես հերթական անգամ ապացուցում եմ, որ առողջապահության նախարարի հրամանները ոչ իրավաչափ են.
Արդեն չորրորդ դատական հաղթանակն ընդդեմ աշխատողների հարկադիր պատվաստման և թեստավորման:
Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանը
ՎԴ/12916/05/21 գործով Իմ կազմած վիճարկման հայցադիմումի հիման վրա բավարարել է քաղաքացի Արմինե Տոնոյանի պահանջը և անվավեր է ճանաչել կառավարության կողմից կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտելու, մասնավորապես` չպատվաստված և կամ ՊՇՌ հետազոտության արդյունք չներկայացած աշխատողներին աշխատանքի ներկայանալ թույլատրելու համար ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից նրա նկատմամբ կայացրած 100.000 ՀՀ դրամ տուգանք նշանակելու մասին 22.10.2021թ. թիվ 867-Ա որոշումը և պարտավորեցրել է տեսչական մարմնին 5900 ՀՀ դրամ վճարել ի օգուտ Արմինե Տոնոյանի `որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Շնորհակալություն

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ