Մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի մոտ հունիսի 18-ին կիորոնավիրուս էր ախտորոշվել, Հայկ Գևորգյանի մոտ՝ հունիսի 19-ին, բայց նրանք հունիսի 22-ին մասնակցել են խորհրդարանի արտահերթ նիստին՝ ՍԴ դատավորներին պաշտոնանկ անելու համար։
Աղբյուրին հղում անելով՝ նշվել էր նաև, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս վարակված է կորոնավիրուսով: Թեստի պատասխանը հայտնի է դարձել 27․06․2020-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը