19 06 2020

Մետրոպոլիտենի շարժակազմն ու կայարաններն ամենօրյա ռեժիմով ախտահանվում են



Պարետի որոշմամբ՝ հանրային տրանսպորտի աշխատանքի համար շարունակում են գործել աշխատանքի հատուկ կանոններ: Երևանի մետրոպոլիտենը ևս աշխատում է սահմանված ժամանակացույցով ու անվտանգության կանոնների պահպանմամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ առավոտյան՝ ժամը 7-ին, բոլոր գնացքներն արդեն իսկ ախտահանված դուրս են գալիս գիծ: Վագոններում տեղադրված են ալկոգելի սրվակներ: Ախտահանվում են նաև կայարանային տարածքները. ընդհանուր՝ 10 կայարան՝ մինչև 15000 քմ տարածքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ