Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը)։ Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։ Այլ դատավարական կարգավիճակ ունեցող որևէ անձ այս պահի դրությամբ չկա: Նախաքննությունը շարունակվում է»,-նշել է Ռիմա Եգանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը