18 06 2020

Ոստիկանները տուգանեցին Նորա Առուստամյանին

Ոստիկանները տուգանեցին Նորա Առուստամյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դիմաց, որտեղ քննվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, ոստիկանները դիմակ չկրելու համար տուգանեցին ԲՀԿ–ական պատգամավոր Նորա Առուստամյանին։

«Առողջապահության նախարարի հորդորին եմ հետեւում, փորձում եմ չկրել կտորից դիմակ, այլ կրեմ բժշկական դիմակ։ Թող մի հատ կոնկրետանան, կողմնորոշված ասեն, ո՞րն է ճիշտը, կտո՞րը, դնե՞լը. չդնե՞լը։ Տուգանվեցի, քանի որ այդ պահին հետեւում էի առողջապահության հորդորին, իմացա, որ կտորից դիմակը վնաս է, հանեցի, այս պահին նկատեցին ոստիկանները, մոտեցան եւ տուգանեցին։ Կխնդրեմ, որ առողջապահության նախարարը վերջնական կողմնորոշված կոչով դիմի բնակչությանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ