17 06 2020

Գորիսում 5-ամյա երեխան երկրորդ հարկից ընկել է ցած

Գորիսում 5-ամյա երեխան երկրորդ հարկից ընկել է ցած

Հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բկ է տեղափոխվել 5-ամյա երեխա, ով երկրորդ հարկից ընկել է ցած. վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բկ է տեղափոխվել 5-ամյա երեխա, ով երկրորդ հարկից ընկել է ցած։ 

Երեխան նախ տեղափոխվել է Գորիսի բկ, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածք, աջ ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնի սալջարդ, ունեցել է նաեւ ներքին արյունահոսություն։ Վիճակը գնահատվում է ծանր։

Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ».- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ