17 06 2020

Մեղրիի մաքսակետը փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի. ՊԵԿ

Մեղրիի մաքսակետը փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացվում է, որ համաձայն ՀՀ պարետի 11.06.2020թ. թիվ 132-Ն որոշման՝ հունիսի 12-ից Մեղրիի մաքսային կետ-բաժինը Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի։

ՊԵԿ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ Իրանի եւ Հայաստանի միջեւ բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն իրականացնելիս այլեւս անհրաժեշտություն չկա կատարել դրանց փոխաբեռնումները ԻԻՀ-ՀՀ անցումային կետերի տարածքներում: Բացի այդ այլեւս չի պահանջվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից համակարգում եւ հսկողություն ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցների` Հայաստանի տարածքով տեղաշարժի նկատմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ