Երևանի 33-րդ (#Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկման նպատակով, ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ կգումարվի։ Այս ամսին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա ամսնավորապես նշել է.
«Երևանի 33-րդ (#Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկման նպատակով,հունիսի 13-ին, ժամը 14։00-ին կգումարվի Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստ։
Արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։ Նիստն առցանց կհեռարձակվի ուղիղ եթերով` Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality ֆեյսբուքյան էջով: Ելնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրությունից` խնդրում ենք նիստին հետևել առցանց»:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ քաղաքացիական ակտիվիստներին հաջողվել է ժամանակավորապես կասեցնել Ֆիրդուսի 19-րդ դարավերջի կառույցի քանդման աշխատանքները։ Հարեւանությամբ գտնվող շենքն օրերս քանդվել էր։ Տարածքը նախորդ իշխանության օրոք ճանաչվել է հանրային գերակա շահ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը