12 06 2020

Գեղարքունիքի մարզում ադրբեջանցի է հայտնվել. armeniasputnik.am

Գեղարքունիքի մարզում ադրբեջանցի է հայտնվել. armeniasputnik.am

26-ամյա ադրբեջանցին հատել է սահմանը և հայտնվել Հայաստանում։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այժմ զրուցում են նրա հետ։

ՀՀ Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում Ադրբեջանի քաղաքացի է հայտնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է համայնքի դպրոցի տնօրեն Նորիկ Վարդանյանը։

«Նա 26 տարեկան է, մայրն ուկրաինացի, հայրը` ադրբեջանցի։ Ռուսերեն էլ է խոսում, ադրբեջաներեն էլ։ Մայրը թողել, փախել, գնացել է իր երկիր, հայրը երեխային հանձնել է մանկատուն, հետո հայրը մահացել է։ Մանկատանը 16 տարի ապրելուց հետո նրան ասել են` գնա, գլուխդ պահիր։ Գնացել է, այստեղ–այնտեղ չոբանություն է արել, ապրել է։ Հետո երեկ, ժամը յոթին իր ֆերմերի հետ վիճել է, ժամը 11-ին նա քնել է, սա էլ պոստի տակով շրջանցել, եկել է մինչև Ճամբարակ, այնտեղից լույսերը երևացել են, ճանապարհով եկել, հասել է Արեգունի։ Անունը չգիտեմ, բայց ազգանունը Ալիև է»,- ասել է դպրոցի տնօրենը։

Վարդանյանի խոսքով` այս պահին ԱԱԾ աշխատակիցները զրուցում են նրա հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ