22 02 2024

Դատախազությունն ադրբեջանցու արտահանձնման համար դիմել է ՌԴ-ին, մինչդեռ նա արդեն Բաքվում է

Դատախազությունն ադրբեջանցու արտահանձնման համար դիմել է ՌԴ-ին, մինչդեռ նա արդեն Բաքվում է

Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը:

Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն»:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի հարցման հիման վրա ձերբակալված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և վերադարձել Բաքու, որտեղ նրան դիմավորել են որպես հերոսի:




 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ