Սիրելի հայրենակիցներ, հուլիսի 21-ին Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Գեղարքունիքի մարզ։ Այս մասին տեղեկանում ենք Սրբազան պայքար տելեգրամյան ալիքից։
Հուլիսի 21-ին, ժամը 15։00-ին Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Սրբազան Հայրը կհանդիպի տեղի բնակիչներին։
Ժամը 16։30-ին Սրբազան պայքարի առաջնորդը կլինի Գավառ քաղաքի Բուլվարի այգում, որտեղ նույնպես կհանդիպի քաղաքացիների հետ։
Սիրելի նորատուսցիներ, սիրելի գավառցիներ, անհամբեր սպասում ենք մեր հանդիպումներին։ Միասին մենք կհաղթենք չարին ու կկերտենք Հոգևոր Հայաստանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը