«Վեոլիա Ջուր»-ը դիմում է քաղաքացիներին, որպեսզի COVID - 19 դեմ պայքարի շրջանակներում, «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցների կողմից բնակարաններ այցելելու սահմանափակումներից ելնելով, ջրաչափի ցուցմունքը հաղորդեն հետևյալ կապուղիներով.
1. Չափիչ սարքի ցուցմունքի լուսանկարն ուղարկելով սպասարկող մասնագետ - տեսուչին՝ viber հավելվածով;
2. Գրանցվելով veolia.am պաշտոնական կայքում /«Սպառողներին» / «Առցանց ծառայություններ» / «Մուտք» / «Ցուցմունքների մուտքագրում»/ և, կատարելով պահանջվող հրահանգները, մուտքագրել;
3. Զանգահարելով «Հեռախոսային կենտրոն»՝ 1-85, 011.300-185 կամ 0 800 00 185 /անվճար/ հեռախոսահամարով:
«Վեոլիա Ջուր»-ը կոչ է անում սպառած ջրի դիմաց վճարումները կատարել առցանց՝ էլեկտրոնային համակարգերի և վճարային տերմինալների միջոցով։
Ընկերության բոլոր բաժանորդների սպասարկման գրասենյակները չեն գործելու մինչև 30.06.2020թ. ներառյալ:
Էլեկտրոնային համակարգերով վճարումների հետ կապված հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել 1-85 հեռախոսահամարով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը