22 07 2024

Իչպե՞ս է քաղաքապետարանը մեկնաբանում Երևանում ամեն անձրևի ընթացքում հեղեղը



Երևանին պետք է հեղեղատար նոր համակարգ։ Այս մասին Քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Կամո Արեյանը:

«Բակային տարածքներում տարբեր տարիների ընթացքում հեղեղատար համակարգը ենթարկվել է ֆիզիկական միջամտության և գործում է գրեթե 40 տոկոսով։ Բազմաբնակարան շենքերը սպասարկող բակային տարածքներում այդ հեղեղատար համակարգը մեծամասամբ գրեթե չի գործում։ Մնացած թաղամասերը, որտեղ ընդհանրապես հեղեղատար համակարգ գոյություն չունի, կազմում է 18,8 կմ»,- ասաց նա։

Արեյանը խոսքով՝ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում կառուցվել է մոտ 28 կմ հեղեղատար և որ այդ հեղեղատար համակարգը պետք է հանձնվի «Վեոլիա Ջուր» ընկերությանը, բայց գործընթացը դանդաղում է։

«Մենք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ քննարկել ենք հարցը, ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը, լավ չի սպասարկում, մաքրման հաճախականությունը պետք  է մեծանա»,- ասաց Արեյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց. «լավ կլիներ՝ այսօր լսեինք «Վեոլիա Ջրի» զեկույցը, բայց, ինչպես հասկանում ենք, չենք լսելու»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ