11 06 2020

Իրավիճակը շարունակում է մնալ լարված․ նախարարը թվեր ներկայացրեց



Կորոնավիրուսը շարունակում է մնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև իրավիճակի մասին զեկուցեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի, ի տարբերություն նախորդ օրվա 428-ի: Սա բացարձակ թվով իհարկե, նշանակալի աճ է, բայց պետք է փաստենք, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքանով մեծ եղել: Երեկ արվել է 2233 թեստ, նախորդ օրը՝ 1751:  Դրական նոր թեստերի տոկոսը մոտավորապես նույնն է՝ 25 տոկոս, նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ: Սա կարևոր ցուցանիշ է:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ