11 06 2020

Օգնության խնդրանքով Հայաստանը դիմել է Վրաստանին. Գախարիա

Օգնության խնդրանքով Հայաստանը դիմել է Վրաստանին. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրի առողջապահության նախարարությանը հանձնարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում օգնություն պատրաստել Հայաստանի համար, տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

 

Գախարիան նշել է, որ օգնության խնդրանքով Հայաստանն է դիմել Վրաստանին:

«Մեր հարևան երկրներում իրավիճակը շատ մտահոգիչ է: Ես անձամբ ամենօրյա կապ եմ պահպանում Հայաստանի վարչապետի, առողջապահության, արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարների հետ, և մենք արդեն հստակեցրել ենք, թե ինչ օգնություն է պետք մեր հարևանին: Փոխադարձ աջակցությունը շատ կարևոր է, և Առողջապահության նախարարությանն արդեն հանձնարարվել է պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է տրամադրել Հայաստանին»,- ասել է Վրաստանի վարչապետը:

 

Օգնությունը, ըստ նրա, առաջին հերթին կլինի բուժանձնակազմի տեսքով. Հայաստան բուժանձնակազմ կուղարկվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ