Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ՝ սահմանափակումներ են կիրառվել Երևանի երկու մանկապարտեզի նկատմամբ:
Որոշումը՝ ստորև.
«ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 109
3 հունիսի, 2020 թվական
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հունիսի 1-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 7 օրով արգելել Երևանի Արաբկիր վարչական շրջանի «Երևանի հ. 24 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը։
2. 1 օրով արգելել Նորք-Մարաշ վարչական շրջանի «Երևանի հ. 122 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։
4. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը