01 06 2020

ՀՀ քաղաքացիների համար Վրաստանը չի կարող սահմանը բացել․ Ամիրան Գամկրելիձե

ՀՀ քաղաքացիների համար Վրաստանը չի կարող սահմանը բացել․ Ամիրան Գամկրելիձե

Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի բարձր տարածում ունեցող երկրներից զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանից։ Այդ մասին հայտնել է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում։

Նախ և առաջ երկիր են այցելելու «կանաչ» գոտի ճանաչված երկրների քաղաքացիները։ Այդ երկրների հետ հատուկ համաձայնագրեր են կնքվելու։ Այս պահին երկիրը մշակում է որոշակի պրոցեդուրաներ, որոնք վերաբերելու են նրան, ինչպիսի թեստեր են հանձնելու զբոսաշրջիկները Վրաստան մուտք գործելուց առաջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ