01 06 2020

Պարետատան շռայլ ծախսերը ՝ անպտուղ ջանքերի դիմաց

Պարետատան շռայլ ծախսերը ՝ անպտուղ ջանքերի դիմաց

Նախօրեին Ռուսաստանից ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադարձած երկու չվեթների ուղևորներին օդակայանից դեպի տուն են ուղեկցել հատուկ նախատեսված միկրոավտբուսներն ու ավտոբուսները: Ոստիկանությունը պարեշետի ցուցումով ապահովել է կազմակերպչական ողջ ընթացքը, ինքնաթիռից իջնողներին դիմավորողները ոստիկանական ծառայողներն ու առողջապահության նախարարության վալանտյորներն ե եղել:

ՌԴ-ից վերադարձածներին թույլ չի տրվել գրկախառնվել, ողջագուրվել  իրենց ընտանիքների  անդամների հետ, արգելվել է նստել  օդակայանում սպասող հարազատների ավտոմենեքենաները, որոնք գուցե Կապանից, Գյումրուց կամ Վանաձորից էին հասել Զվարթնոց՝ դիմավորելու և տուն հասցնելու համար: Փոխարենը՝ այս ամբողջ բարդ արարողակարգը պարետատան ցուցումով իրականացվել է պետության միջոցներով  և միայն մեկ բանի համար, որ պետության ջանքերը երևան: Բայց այս ամբողջ նկարչությունը արվել է մի պարագայում՝ դրսից վերադարձներին այլևս չեն մեկուսացնու, նրանք պարտավոր են վերադառնալ տուն և ընդամենը զգուշավոր կենցաղ վարել իրենց ընտանիքներում: Ստացվում է՝ եկածների միջոցով այլոց վարակվելու շանսը չի նվազում իրականում, ՌԴ-ից վերդարձածների հետագա վարքը հսկել պրակտիկորեն հնրավոր չէ, հետևաբարև հարց է առաջանում՝ ի՞նչ  տրամաբանությամբ է պարետն արգելում ուղևորին՝ Զվարթնոցում գրկախառնվել հարազատներին և նստել ընտանիքի անդամի մեքենան, ինչո՞ւ են հավելյալ փողեր վատնում պետությունը՝ հայրենիք վերադարձողներին  դիմավորելու և ուղեկցելու խիստ ձևական և ավելորդ ծախսատար գործողությունների վրա:

«Ինքնաթիռից բոլոր իջածներին Պարետի ցուցումով հասցնում են տուն, տեղավորում իրենց տներում, որպեսզի ամեն մեկի միջոցով  հնարավոր վարակի տարածումից խուսափենք: Այդ միջոցառումներն արվում են, որպեսզի մարդիկ գան ու անմիջապես ինքնամեկուսացվեն իրենց տներում, բարեկամների հետ շփումներից խուսափեն, իսկ հետագա հսկողությունը պիտի ինի հեռախոսազանգերի միջոցով, այլ միջոցառում ներկա փուլում չի նախատեսվում»,- սա է պարետատան լրատվականի պարզաբանումը, որը, ըստ էության, չի տալիս  հարցի պատասխանը՝  որն է այս ցերեմոնիայի ողջ տրամաբանությունը, եթե պետության ծախսերը հանուն օդակայանից տուն հասցնելու ճանապարհահատվածում շփումները կանխելն է: Ստացվում է՝  պետությունը ռեսուրսներ է ծախսում ռազվի դեպքերի համար, որ հանկարծ հայրենիք վերադարձած անձը ճանապարհին մի պահ չիջնի բարեկամի մեքենայից՝ ջուր  չխմի և հնարավոր վարակը չտարածի այդ քակնթարթին:  Ահա սա է պետության ՋԱՆՔԸ՝ վարակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Այսքան բան, իսկ անպտուղ ծախսերը հետո կհաշվենք, եթե, իհարկե, պարետատունը հարկ համարի հաշվետվություն տալ:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ