28 05 2020

Ստամբուլի հայկական եկեղեցու դռան վրից խաչը պոկել և նետել են

Ստամբուլի հայկական եկեղեցու դռան վրից խաչը պոկել և նետել են

Ստամբուլի Ուսկյուդարում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրայից անհայտ անձը խաչը պոկել եւ նետել է գետին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական  «Ակոս»-ը,  մայիսի 26-ի երեկոյան Քուզգունջուքի թաղապետը զանգահարել է  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու  հիմնադրամի նախագահ Էդվարդ Այվազյանին և ասել, որ դռան խաչը գետնի վրա է գտնվում։

Այնուհետ Էդվարդ Այվազյանը գնացել է եկեղեցի և վերցրել անվտանգության տեսախցիկի տեսագրությունները, որում երևացել են թե ինչպես է մի տղամարդ բարձրանում դռան վրա և պոկում խաչը։

Դեպքի մասին բացի ոստիկանությանը հայտնելուց տեղյակ են պահել անձամբ նաև Ուսքյուդարի ոստիկանապետին՝ հետևողական լինելու համար։

Կարո Փայլանը եւս անդրադարձել  է այս զազրելի դեպքին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ