28 01 2024

Ստամբուլում պատարագի ժամանակ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա. կա զոհ

Ստամբուլում պատարագի ժամանակ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա. կա զոհ

Ստամբուլում զինված մարդիկ պատարագի ժամանակ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա։ Նախնական տվյալներով կա մեկ զոհ։ Այդ մասին հայտնում է arevelk.am-ն իր Telegram-ալիքում;

Թուրքական Duvar թերթի փոխանցմամբ՝ երկու զինված դիմակավոր անձինք կիրակնօրյա պատարագի ժամանակ հարձակվել են Ստամբուլի Սարիյեր թաղամասի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցու վրա։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:40-ի սահմաններում։Հարձակվողները, նրա խոսքով, զինված են եղել ատրճանակներով։ Հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել։ Զոհերի թիվը չի նշվում։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ հարձակման փաստով հետաքննություն է սկսվել։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ