Կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է ճանապարհային ոստիկանության 177՝ թեժ գծի հեռախոսահամարը: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգահարել 010 563294, իսկ մարզերում վթարների դեպքում` 011 544698 հեռախոսահամարով, կամ զանգահարել տարածքային ոստիկանության բաժիններ:
Կապի վերականգնման դեպքում կտրամադրվի հավալյալ տեղեկատվություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը