Բարձր գնով վաճառվող ապրանք նկատելու դեպքում այսուհետ կարող եք լուսանկարել և ուղարկել Artsakh X-ի թեժ գծին։
Լեռնային Ղարաբաղի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսուհետ ArtsakhX հավելվածում թեժ գիծ կգործի, հեռախոսահամարը՝ 097235099։
«Խնդրում ենք վաճառվող ապրանքների բարձր գներ նկատելու դեպքում լուսանկարել, տեսանկարահանել և ուղարկել նշված թեժ գծին՝ նշելով հստակ վայրն ու տնտեսվարող սուբյեկտը»,- նշվում է Լեռնային Ղարաբաղի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի հայտարարությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը