Սահմանադրական դատարանը շարունակում է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը անդրադարձավ ընտրությունների օրը «Հայաստան» դաշինքի շտաբի անդամների նկատմամբ մասսայական բնույթ կրող բերման ենթարկումներին։
«Խոսքը գնում է հարյուրից ավել մարդկանց ոչ միայն բերման ենթարկելու այլ նաև ստուգողական գործողություններ կատարալու համար։ Մեր մոտ կա հիմնավոր կասկած, որ գործել է որոշակի մեխանիզմ, որ անանուն աղբյուրներից թեժ գծին ստացվում էին հատուկ ինչ-որ մեխանիզմով ձևակերպված զանգեր «Հայաստան» դաշինքի անդամների վերաբերյալ»։
Մեկ այլ օրինակ էլ որպես խայտառակ հետապնդում Վարդևանյանը նշեց պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի ձերբակալումը, որը տեղի է ունեցել անանուն աղբյուրի հիման վրա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը