26 05 2020

Դեպի Մոսկվա և Թբիլիսի չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը. «Արմենիա» ավիաընկերություն

Դեպի Մոսկվա և Թբիլիսի չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը. «Արմենիա» ավիաընկերություն

«Արմենիա» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի ուղեւորներ,

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը՝

Երևան-Լիոն-Երևան,

Երևան-Թել Ավիվ-Երևան,

Երևան-Վորոնեժ-Երևան,

Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով:

Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը ներառյալ:

Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում։

Խնդրում ենք ավիաընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@armeniafly.com, ուղղել նամակ՝ վաուչերի պահանջով՝ առարկա դաշտում նշելով «Չեղարկված չվերթի ավիատոմսի վաուչեր»:

Մեկ տարվա ընթացքում վաուչերի գումարը չօգտագործելու դեպքում, այն ենթակա է ամբողջական վերադարձի՝ ձեր դիմումի հիման վրա:

Հարգելի ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ