26 05 2020

«Նատալի Ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որը պետպատվերով կորոնավիրուս է թեստավորում. Hraparak.am

«Նատալի Ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որը պետպատվերով կորոնավիրուս է թեստավորում. Hraparak.am

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով նոր կորոնավիրուսի թեստավորումը պետք է իրականացվի բացառապես պետական միջոցներով։ Առողջապահության նախարարությունը Hraparak.am-ին է տրամադրել է այդ կազմակերպությունների ցանկը։

«Առողջապահության նախարարի 13.05.2020թ. թիվ 04-Ց ցուցման, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով», - հայտնում է նախարարությունը։

Այս երեք-չորս կազմակերպություններին կորոնավիրուսի թեստավորումը հանձնելու նպատակը, ըստ նախարարության, համավարակի ավելի արդյունավետ կառավարումն է, թեստերի որակի վերահսկողության բարդություններից խուսափելն է և  հիվանդների անձնական տվյալների պաշտպանությունը հնարավոր արտահոսքից։ Սակայն տեսնում ենք, որ լաբորատորիաների թվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն, որի տնօրեն Մհեր Դավիդյանցը, ինչպես հայտնի է, նախարար Թորոսյանի ընկերն է, և Փաշինյանի իշխանության սիրված օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ