25 05 2020

Հայկ Մարությանի կինն ամեն օր գալիս է ՀՈԱԿ․ աշխատակից



Իվա Մարությանն ամեն օր գալիս էր ՀՈԱԿ։ Ես բավականին շուտ եմ գալիս աշխատանքի, մինչև ժամը 9-ը, եղել է, որ ես եկել եմ, ինքն արդեն ՀՈԱԿ-ում է եղել: Այո, առնչվել ենք որոշ հարցերում: Ինչ-որ բաներ հարցրել է, պատասխանել եմ: Հրահանգներ չի տվել, բայց խնդրել է դիմում ընդունել աշխատանքի մեկ անձից: Չեմ կարող ասել ում համար, որովհետև դա անձնական տվյալ է։ Դա եղել է հին տնօրենի օրոք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներից, որոնք ակցիան են իրականացնում, քանի որ աշխատակիցները ազատման ծանուցագրեր են ստացել։ Աշխատակիցների ներկայացմամբ, երեք հոգի արդեն ծանուցագիր են ստացել։

ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի, լրատվության բաժնի ղեկավարն էլ ասաց. «Ըստ խոսակցությունների, Իվա Մարությանը որոշել է կադրային քաղաքականությունն ինքը վարի: Անգամ այն հաստիքը, որը ես եմ զբաղեցնում, դրա շուրջ վեջ է եղել, որ ինքն իր մարդուն պետք է բերի, նշանակի: Այդպիսի շատ հաստիքներ կան: Հին տնօրենը դրան դեմ է գնացել և պատճառներից մեկը, ըստ խոսակցությունների, դա է, որ լարվել են հարաբերությունները հին տնօրենի հետ: Այսինքն, հին տնօրենը նրա ձեռքում խամաճիկ չդարձավ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ