ՀամաձայնԵրևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի գրառման՝ Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժվում են կրպակներ, որոնք պատնեշել են պուրակը:
«Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում Արաբկիրում
Այս անգամ ապամոնտաժվում են մոտ երեսուն կրպակներ Կոմիտաս 49/9 հասցեի երբեմնի պուրակը պատնեշած և մայթից ու պողոտայից բաժանած հատվածից։ Տնտեսվարողը ինքն է կատարում դրանց ապամոնտաժումը, քանի որ պայմանագրային ժամկետը ավարտվել է։
Պուրակը նորովի է ներկայանալու Արաբկիրին և Երևանին..»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը