Մոսկվայում հանցագործը մի քանի մարդու պատանդ է վերցրել բանկում
Մոսկվայում հանցագործը մի քանի մարդու պատանդ է վերցրել «Զեմլյանոյ Վալ» բանկի մասնաճյուղում: Նա պահանջել է, որ դռները փակեն, այլապես սպառնացել է պայթեցնել, հայտնում է «Ինտերֆաքս» -ը ՝ վկայակոչելով աղբյուրին:
Ըստ Life News-ի, հանցագործը Ալֆա բանկի մասնաճյուղում պատանդ է վերցրել հինգ մարդու: ՏԱՍՍ-ը, վկայակոչելով աղբյուրին, գրում է, որ մինչև վեց մարդ է պատանդ պահվում:
Ոստիկանությունը գնացել է դեպքի վայր և բանակցություններ է վարում զավթիչի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը