23 05 2020

Արսեն Թորոսյանը հերթական անգամ փոշմանել է

Արսեն Թորոսյանը հերթական անգամ փոշմանել է

Մայիսի 22-ին Առողջապահության Արսեն Թորոսյանը մասնակցում էր Հանրային խորհրդի առցանց քննարկմանը: Նա, անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպե՞ս եղավ, որ Վրաստանին հաջողվեց կոտրել վարակի տարածման տեմպը, իսկ ՀՀ-ում թվերն աճում են, ասաց.

«Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ և ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչև օրս։ Իհարկե դա բերում է հետևանքների՝ սկսած գնաճից, վերջացրած  արտարժույթի ինֆլյացիայով: Վրաստանի առողջապահական համակարգը, հատկապես համաճարակային համակարգը, էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից՝ ոչ լավ իմասոտվ: Բացի դա, կա մեթոդաբանության տարբերություն, հատկապես այն քաղաքացիների, որոնք թեստավորվում են ընդհանրապես:

Կա մեթոդաբանության տարբերություն այն թեստերի, որոնք Վրաստանում հաշվարկում են որպես թեստ: Ես 100 տոկոս ինֆորմացիա չունեմ և անկեղծ ասած չեմ համարում առաջնային նպատակ, բայց հնարավոր է, որ օրինակ՝ Վրաստանի արած 40 հազար թետերը ՊՇՌ թեստեր չլինեն, այլ մի մասը լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք  հավաստի և վստահելի չեն»:

 

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ նույն թեմայի մասին Արսեն Թորոսյանը բոլորիվ այլ կարծիք ուներ, նա Վրաստանի ցածր թվերը կապում էր ընդամենը երջանիկ պատահականության հետ: Մասնավորապես ապրիլի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ նույն թեմայի մասին նա ասել էր.

«Դեպքերի թվերը մեր գործընկերների աշխատանքի արդյունքն է, որը պետք է բարձր գնահատել, բայց համաճարակաբանական հետքի և պատահականության խնդիր կա։ Այն երջանիկ պատահականության, որ իրենց 500 հոգանոց արտադրամասում վարակ չի եղել կամ 100 հոգանոց խնջույքի ժամանակ։ Այդ պատճառով նրանց թվերը փոքր են, ես հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի մեր հարևան երկրում»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ