22 05 2020

Մարդկանց «սորտավորող» պաշտոնյայի գործունեությունը բերելու է աղետի. կարծիք

Մարդկանց «սորտավորող» պաշտոնյայի գործունեությունը բերելու է աղետի. կարծիք

Հեռուստահաղորդավար և հեռուստանախագծերի հեղինակ, «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Մերոնք» և «Հայաստանի ճամփեքով» հեռուստանախագծերի հեղինակ ու վարող Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի պարոն վարչապետ

Եթե ինչ ինչ պատճառներով հնարավոր չէ աշխատանքից ազատել առողջապահության նախարարին, խնդիր չկա: Թող նա մնա այդ պաշտոնում և ամեն ամիս ստանա պարգևավճարներ:

ԲԱՅՑ ԹՈՂ ՉԶԲԱՂՎԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ:

Մարդկանց «սորտավորող» պաշտոնյայի կործանարար գործունեությունը բերելու է մեզ աղետի:

Բացի նրանից, որ վտանգված է ՀՀ քաղաքացիների կյանքը, մենք կարող ենք դառնալ վտարանդի երկիր, քանի որ մեկ երկու ամսից, երբ աշխարհում բացվեն սահմանները, մեզ հետ չեն ցանկանա ունենալ հաղորդակցություն:

Որպես Ձեզ սատարող քաղաքացի, խնդրում եմ, կորոնավիրուսի դեմ պայքարի բժշկական հատվածում, ղեկավար նշանակել առողջապահության ոլորտի կազմակերպիչ, ով ունակ է իրական օգնություն ցուցաբերել մեզ բոլորիս»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ