Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվում է արտակարգ դրությունը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Կախեթիայում գտնվող երկրի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Երկրում երկարաձգվելու են որոշակի սահմանափակումները, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը: Նա նաև քաղաքացիներին կոչ է արել սահմանափակումներին և մասնագետների հանձնարարականներին հետևել նաև արտակարգ դրության չեղարկումից հետո:
«Մենք պետք է հասկանանք, որ մեր հաջողության գինը զրոյի կհասնի այն դեպքում, եթե բոլոր սահմանափակումները արագ հանելու մեր չկշռադատված քայլով երկրին, յուրաքանչյուր քաղաքացու և երկրի տնտեսական վերածնունդը վտանգի ենթարկենք: Ուստի մեզ այդ սահմանափակումները պետք են, սակայն արտակարգ դրությունն ու պարետային ժամը պետք չեն, այս պատճառով մենք դիմել ենք խորհրդարանին, որ այդ սահմանափակումները լինեն ողջամիտ, արդյունավետ և ուղղված կոնկրետ նպատակների»,- ասել է Վրաստանի վարչապետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը