14 05 2020

Մայիսի 15-ից ՌԴ-ից կանոնավոր չվերթները վերականգնվելու են. Ավինյան

Մայիսի 15-ից ՌԴ-ից կանոնավոր չվերթները վերականգնվելու են. Ավինյան

Մարտի 13-ից ի վեր կառավարության ջանքերով Հայաստան են վերադարձվել 2 հազարից ավելի քաղաքացիներ. Մայիսի 15-ից կրկին արդեն կանոնավոր չվերթներ են վերականգնվելու ՌԴ-ից և մենք այնտեղ մնացած անձանց կանոնավոր տրամաբանությամբ հնարավորություն ենք տալու վերադառնալ Հայաստան: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով, դա լինելու է ինքնամեկուսացման ռեժիմի կտրուկ պահպանման պայմաններով:

Ավինյանը նաև նշեց, որ մինչև ԱԺ հատուկ նիստը հեռախոսազրույց է ունեցել Wizzair–ի ավիաընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել բազայի հիմնման հարցը։

«Անդրադարձանք նաև ավիաթռիչքների վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ դա հնարավոր է անել հունիսի ընթացքում: Իհարկե, դա կախված է իրավիճակի գնահատականից, բայց մեր նախնական գնահատականն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի  կեսերից»,-ասաց Ավինյանը:

Ինչ վերաբերում է ցամաքային սահմանները բացելուն, փոխվարչապետն ասաց, որ դեռևս գործընկեր երկրների հետ այդ հարցը չեն քննարկել, սակայն մոտ ապագայում այդ հարցերին անդրադառնալու են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ