Մամուլի հետ կապերի պատասխանատու, ԱՀ Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին (համաձայնությամբ) փոխարինել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Բալայանը։ Այս մասին գրել է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Արցախի Հանրապետության պարետի 2020 թվականի ապրիլի 13-ի N 4 որոշման մեջ կատարվել են փոփոխութուններ, համաձայն որի Մամուլի հետ կապերի պատասխանատու, ԱՀ Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին (համաձայնությամբ) փոխարինել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Բալայանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը