08 05 2020

Ո՞վ թաքուն ճլոթեց Էդմոն Մարուքյանին



Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ԱԺ-ում պատգամավորների միջև ծեծկռտուք էր սկսվել։
Հրմշտոցի մեջտեղում էին նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրանք փորձում էին հանդարտեցնել իրավիճակը: Սակայն հրմշտոցի ժամանակ հայտնի չէր թե ով ում է հարվածում։

Ծեծկռտուքը հանդարտվելուց հետո Էդմոն Մարուքյանը փնտրում էր իրեն մեջքից հարվածողին՝ «Էն ով եկավ թաքուն մեջքիս խփեց»։

Ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես է իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանը  մոտենում և հարվածում է Էդմոն Մարուքյանին, «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը, բռնում է Մարուքյանի գլխից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ