04 05 2020

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից

2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հանրապետությունում ս.թ. մայիս ամսվա կենսաթոշակների (նպաստների) վճարումը մայիսի 5-ից կրկին իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով: Փոստային բաժանմունք գնալու անհրաժեշտություն չկա:

Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում ս.թ. մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ