19 04 2024

Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am

Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am

2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ավելի քան 100,000 մարդ բռնի տեղահանվեց։ 

Հարազատներին, տունը և աշխատանքը կորցրած արցախցիները Հայաստանում  կենսական հարցերի են բախվում։ Ի թիվս այլ խնդիրների՝ անորոշ է 2019 թվականից նրանց  կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրը։ 

Արցախցիները հույս ունեն վաղաժամկետ ստանալ այդ գումարները՝ մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը։ Սակայն, հարցին առնչվող կառույցները, պետական մարմիններն ու պաշտոնյաները կամ իրար հակասող տեղեկություններ են տալիս, կամ «ձեռքերը լվանում»՝ խնդրի կարգավորումը դուրս համարելով իրենց տիրույթից։

Արցախցի պաշտոնյաները փորձում են հասնել այդ գումարների վաղաժամկետ տրամադրմանը։ 

«Գեն նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմինե Ավագիմյանը բռնի տեղահանումից հետո Հայաստանում զբաղվում է արցախահայության խնդիրներով։

Արմինեն բազմաթիվ զանգեր է ստացել Արցախում աշխատած և կենսաթոշակ կուտակած քաղաքացիներից։ Փորձել է հարցումների միջոցով պարզել կուտակած գումարների և համակարգի հետագա ճակատագիրը։

«Կուտակային կենսաթոշակային բաղադրիչը բավականին քիչ էր մեկնաբանված Արցախում։ Համակարգի մասնակիցները քիչ էին տեղեկացված, թե այդ կուտակային բաղադրիչն ի՞նչ գործիքակազմ է տալիս իրենց, ի՞նչ իրավունքներ ունեն նրանք և այլն։ Ավելին, արցախցիներին կենսաթոշակային ֆոնդը ընտրելու հնարավորություն չի էլ տրվել․ մարդիկ ավտոմատ կերպով են միացել այդ համակարգին»,- ասում է Արմինե Ավագիմյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ