ՀՀ-ում ՌԴ դեսպանատից տեղեկացնում են՝ կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակումների պատճառով մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը, անցկացվում են առցանց ձևաչափով, և յուրաքանչյուրը կարող է մասնակցել դրանց: Այս մասին տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Ստորև ներկայացնում ենք միջոցառումների ցանկը.
«1. Հայաստանի «Անմահ գունդ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել է «Իմ հերոսի պատմությունը» ակցիան: Դրան մասնակցելու համար կարող եք ձեր սոցիալական ցանցի էջում տեղադրել ձեր հարազատի լուսանկարը Հայրենական մեծ պատերազմին նրա մասնակցության մի փոքրիկ պատմությունով՝ օգտագործելով հետևյալ հեշթեգերը՝ #հաղթանակ75, #Հայաստանիանմահգունդ2020.
2. «Գեորգևյան ժապավեն» ակցիա։ Այս ակցիային մասնակցելու համար դուք կարող եք ձեր սոցիալական ցանցերի էջերում տեղադրել ձեր նկարը ժապավենով՝ օգտագործելով #Հաղթանակ, #ԵսհիշումեմԵսհպարտանումեմ հեշթեգերը։ Կարող եք նաև Facebook սոցիալական կայքում տեղադրել «Հաղթանակի խորհուրդ» հասարակական և երիտասարդական կազմակերպությունների համակարգող խորհրդի մասնակիցների պատրաստած շրջանակը
3. Հայրենասիրական պոեզիայի ֆլեշմոբ #ՀիշեքՀաղթանակը: Ակցիայի մանրամասները՝ այստեղ. մասնակիցների տեսահոլովակները տեղադրվում են Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի YouTube ալիքում ...
4. #Հաղթանակիխորհուրդ ֆլեշմոբ՝ երգեր և բանաստեղծություններ Հայրենական մեծ պատերազմի մասին: Մասնակիցների ուղարկած տեսանյութերից կկազմվի համերգ, որը կհեռարձակվի մայիսի 9-ին սոցիալական ցանցերում:
Մանրամասները`այստեղ.
5. «Խաղաղ երկնքի տակ» մանկական նկարների հանրապետական փառատոն: Արդեն ստացվել է ավելի քան 200 աշխատանք: Մանրամասները` այստեղ.
6. Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը մեկնարկել է «Պատերազմի նամակներ» նախագիծը, որի շրջանակներում երեխաները կարդում են նամակներ, որոնք իրենց հասակակիցները պատերազմի տարիներին ուղարկել են ռազմաճակատում կռվող իրենց բարեկամներին:
7. Առցանց վիկտորինա. «Մենք չենք կարող մոռանալ այս ճանապարհները. hիշում ենք, հպարտանում և հարգում»: Մանրամասները՝ այստեղ.
Հրավիրում ենք ձեզ ակտիվ մասնակցություն ունենալ նշված միջոցառումներն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը