«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, պաշարված Արցախի սրտում, մի խումբ երիտասարդների մասնակցությամբ այսօր կազմակերպվել է ֆլեշմոբ` SOS վերտառությամբ։
«Այս նախաձեռնությամբ Արցախի երիտասարդներն իրացրել են իրենց ձայնը և հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն արցախցիների դեմ իրականացնում է էթնիկ զտում։ Արտաքին աշխարհը լուռ է։
Ամիսներ շարունակ արցախցիները կրում են բազմաթիվ դժվարություններ, այժմ էլ կանգնած են հումանիտար աղետի առաջ»,- նշում են «Արարիչ» բարեգործական հիմնադրամից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը