Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ուրեմն...
Խնդրում եմ ուշադրություն դարձնել հետեւյալ կետերին.
1️⃣ Պետք է արձանագրենք, որ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը լկտի սուտ է ասում...
2️⃣ ՊԲ պաշտոնաթող Հրամանատար, գեներալ լեյտենանտ Լեւոն Մնացականյանը ՀՀ ԱԺում հայտարարել է, որ ապրիլի 2-5 զոհվել է 75 զինծառայող, որոնցից 35ը՝ ժամկետային։ Հայտնած տեղեկությունը խիստ արժանահավատ է։
3️⃣ Հանրային խորհրդի նախագահը զառանցում է, թե բա 60 երեխա առանց արթնանալու զոհվել է։ Այս միտքն արտահայտելուց հետո ես ողջամիտ կասկած ունեմ առ այն, որ պարոն Սաֆարյանը գտնվում է Հաքքին.ազ կայքի պրոպագանդայի տակ։
4️⃣ ՀՀ ԶՈւ ում՝ ռազմական առումով «մերկ» զինծառայող չի եղել 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում։
?Ու բավական է, տեղին անտեղին հիշել ապրիլյան մարտական գործողությունների մասին։
‼️Ու նաեւ ԶԼՄ-ներին, խնդրում եմ բոլորիդ նման կարեւոր թեմաներով ամեն երկրորդ մարդու, փորձագետի վրա ժամանակ մի ծախսեք, մի վիրավորեք մասնակիցներին՝ մասնակիցը դառնալով նման էժանագին նյութերի հանրայնացմանը՝ ձեր միջոցով։
Առողջ եղեք։
P.S. 1️⃣ ԶԼՄների իմ սիրելի ընկերներ, ձեր նկատմամբ չկա որեւէ պրետենզիա, անձամբ ես ձեզ չեմ մեղադրում։
P.S. 2️⃣ Շրջանառության մեջ նման միֆեր դնողները դեռ պատասխան են տալու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը