«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Արցախի մասով ուշագրավ խոստումներ շռայլեց. «Մինչեւ 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետեւյալ խնդիրները.
Սակայն իրականում Հայաստանի բնակչությունը 5 մլն դարձնելու խոստումն այս պահին կարելի է համարել անիրականանալի։
Հայաստանում 2022 թվականին անցկացված մարդահամարի համաձայն՝ մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ: Ի համեմատ նախորդ մարդահամարի արդյունքների, որն իրականացվել է 2011 թվականին եւ որի համեմատ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 86 հազար 123-ով։ Համաձայն ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի վերլուծության, 2050 թվականին Հայաստանի մշտական բնակչությունը կնվազի՝ կազմելով 2,6 մլն մարդ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի խոստացածի կեսը։
2․5 մլն մարդու զբաղվածության հարց լուծելը եւս անիրականանալի է, զուտ այն պատճառով, որ այդ թվականին, համաձայն վերլուծության, այդքան չափահաս աշխատունակ բնակչություն Հայաստանում չի լինելու։ Եթե, իհարկե, դրսից չի բերվելու աշխատուժ, ինչպես այսօր է՝ ի հաշիվ հնդիկների:
Անդրադառնալով բանակի մարտունակության ցուցանիշին․ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով խոստովանում էր, որ ՀՀ բանակը տարածաշրջանի ամենամարտունակն է լինելու։ Վերջին շրջանում, սակայն, նա քանիցս նշել է, որ ՀՀ բանակը չի կարող պաշտպանել Հայաստանի անվտանգությունը։ Կարելի է անվտանգային պատկերը ընկալել թերեւս մեկ օրինակով․ 2021 թվականի մայիսի 12-ին, առանց կրակոցի թշնամին մտավ Հայաստան՝ Սյունիքի մարզից օկուպացնելով ավելի քան 40 քառակուսի կիլոմետր եւ հասնելով մինչեւ Սեւ լճի կեսը։ Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չի մղելու։ Ոչինչ չձեռնարկվեց թշնամուն հետ մղելու համար։ Կարելի է ցավով արձանագրել, որ Հայկական բանակը նահանջ է կատարել «տարածաշրջանի ամենամարտունակից», դառնալով ամենաոչմարտունակը։
Աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը ունենալը եւս կասկածելի է, մանավանդ որ ի սկզբանե այն դրված է սխալ հենքի վրա։ Օրինակ՝ նորաստեղծ արտաքին հետախուզական ծառայությունը ղեկավարում է Քրիստինե Գրիգորյանը, որը ուղիղ մեկ տարի՝ 2022 թվականի հունվարից մինչեւ 2023 թվականի հունվարը զբաղեցրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, եւ Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից համարվող օմբուդսմենի հեղինակությունը սկսել է անկում ապրել։ Քրիստինե Գրիգորյանի աչքի առաջ կարմիր բերետավորները Եռաբլուրից բռնություն կիրառելով բերման ենթարկեցին զոհված զինծառայողների հարազատներին, իսկ նա պատշաճ գնահատական անգամ չտվեց։
Մյուս խոստումներին կարելի է չանդրադառնալ՝ դատելով նրանից, որ այս խոստումից անցել է 4 տարի, իսկ պատկերը, առնվազն մտահոգիչ է եւ այսպես շարունակվելու դեպքում 2050 թվականին վստահ կարելի է արձանագրել, այս խոստումների լիակատար ձախողումը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը