28 04 2020

ԵՎ Ջրային կոմիտեում և ՋՕ-ում Սուրեն Պապիկյանի ընկերներն են պաշտոնի․ Բաբկեն Հարությունյան



Ազատի ջրամբարից 5.6 միիոն խորանարդ ջուր էր բաց թողնվել Արաքս, հարց է առաջացել՝ ինչո՞ւ ենք այդ ջուրն, ի վերջո, բաց թողել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղեց «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:

«Խոսքը մի տարածաշրջանի մասին է, ուր բնակչությունը բողոքում էր, թե իրենց ջուր չեն տրամադրում, հողը ոռոգելու խնդիր կա: Եվ այս պարագայում նոյեմբերին այդքան խ/մ ջուր բաց է թողնվում Արաքս գետ: Բնականաբար, հարցում էի ուղարկել Ջրային կոմիտե՝ հասկանալու, թե ինչու է ջուրը բաց թողնվել:

Աբսուրդ պատասխան էին տվել. Թե այնտեղ որոշակի աշխատանքներ իրականացնելու համար ստիպված են եղել ջուր բաց թողնել: Հիմնավորել էին, թե գյուղացիների պահանջները բավարարել են, իբր ջուրն ավելցուկ է տվել, իրենք էլ բաց են թողել: Հարցրեցինք՝ ուր են գործընթացի ավարտական ակտերը, ասացին՝ սեպտեմբերին կավարտենք:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ