Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին չեն ընդունում Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Մաթևոսյան հյուրատունը և տեսանյութ հրապարակել: Հաղորդագրության մեջ նշվում է․
«ՀՀ 27 քաղաքացիներ արդեն 5 օր սպասում են հայրենիք վերադառնալուն Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում:
Ապրիլի 27-ին նախատեսված է թռիչք և քաղաքացիները պնդում են, որ Դոմոդեդովո օդանավակայանից թռիչք է իրականացնելու դատարկ ինքնաթիռ»։
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում գտնվողների խոսքով` օդանավակայանի անձնակազմը և օդանավակայանը թույլ է տալիս քաղաքացիների թռիչքը դեպի Հայաստան, իսկ մեր քաղաքացիներին մերժում են Հայաստանից և ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը