12 10 2023

Իսրայելում տուժшծների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

Իսրայելում տուժшծների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

Այս պահին Իսրայելում ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան, Երուսաղեմի հայկական եկեղեցին չի տուժել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Իսրայելում ՀՀ դեսպանությունում 24 ժամյա ռեժիմով շարունակում է գործել թեժ գիծ՝ +972 50 6670345 (ուղիղ հեռախոսակապ), իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարության թեժ գիծը՝ +374 (55) 620111 հեռախոսահամարով, հասանելի է նաև WhatsАpp և Viber հավելվածներով:

Ըստ առկա տվյալների, հայեր բնակվում են հետևյալ քաղաքաներում՝ Երուսաղեմ, Թել Ավիվ, Խայֆա, Պեթախ Թիկվա, Բաթ Յամ: Այս պահին ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան: Երուսաղեմի հայկական եկեղեցին չի տուժել:

Իսրայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ:

ՀՀ դեսպանության թեժ գիծը գործում է հոկտեմբերի 9-ից, և մինչ օրս ստացված հեռախոսազանգերի ընթացքում տրված հիմնական հարցերը վերաբերում են անհրաժեշտության դեպքում Իսրայելից Հայաստան չվերթների առկայությանը: Նշենք, որ այս պահին Բեն-Գուրիոնի օդանավակայանը շարունակում է գործել, ավիաուղիներն իրականացնում են չվերթներ։

Դեսպանությունում իրականացվում է նաև ՀՀ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կամավոր գրանցում՝ ըստ իրավիճակի զարգացման անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Մինչ օրս արձանագրվել է Թել Ավիվի շրջանում գտնվող Արևելյան միջերկրածովյան միջազգային դպրոցում (The Eastern Mediterranean International School (EMIS)) ուսանող ՀՀ երեք քաղաքացիների ՀՀ վերադառնալու խնդիր, ինչին Իսրայելում ՀՀ դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն», - ասված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ