Մինի աղբավայր Արաբկիրում. Միթե կարելի է այսչափ չսիրել քաղաքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի ֆեյսբուքյան էջը:
Հաղորդագրության մեջ ասվում է.
«Համաճարակի օջախ հանդիսացող տարածքի վրա անթաքույց աչք են փակում: Իսկ աղբակույտերը ժամ առ ժամ սնկի պես ավելանում են: «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, «Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի օգնությամբ, Կոմիտաս 60/2 հասցեից մի քանի բեռնատար տարիներով կուտակված կենցաղային աղբ է հեռացրել:
Ի դեպ, աղբանոցի վերածված տարածքին մոտ ոչ միայն բնակելի շենքեր են, այլեւ գործում է մեծ առեւտրի կենտրոն, որտեղից էլ աղբը հավաքվում է տեղանքում:
Նշենք, որ տարածքի մաքրման պատասխանատուն առեւտրի կենտրոնն է: Սակայն «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանի որոշմամբ նման շատ տարածքներ են բարեկարգվել՝ չլինելով ՀՈԱԿ-ի գործառույթների տիրույթում: Արդյունքում՝ ոչ միայն վերադարձվել են մայրաքաղաքի կանաչ տարածքներն ու թթվածինը, այլեւ բարեկարգմամբ հնարավորություն է ստեղծվել երբեմնի անխնամ վայրերում նոր կանաչապատ եւ ծաղկած տարածքներ ունենալու: Սիրենք երկրի ու քաղաքի յուրաքանչյուր անկյունը, չաղտոտենք շրջակայքը, խնամենք ամեն ծառն ու թուփը: Փոփոխությունը Դուք եք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը