25 04 2020

Արթիկում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել

Արթիկում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել

Արթիկ համայնքի օպերատիվ շտաբը հայտնում է, որ Արթիկ համայնքում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 1 դեպք։

«Մեր համաքաղաքացու մոտ թեստավորման արդյունքը դրական է եղել։ Օպերատիվ շտաբը միաժամանակ տեղեկացնում է, որ կազմակերպվում են տվյալ անձի ընտանիքի մյուս անդամների մեկուսացումը, ճշտվում շփման շրջանակը։

Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ ենք անում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները։

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»,- ասվում է Արթիկ համայնքի օպերատիվ շտաբի տարածած հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ