Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, որին մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սասդոյանը և դեսպանության ողջ անձնակազմը։
Ինչպես տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը, ոգեկոչման կարգից հետո օրվա խորհրդի մասին խոսեց է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, որից հետո էլ արարողության մասնակիցները եկեղեցու բակում ծաղիկներ են խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի առջև։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը