23 04 2020

ՊԵԿ-ը հրաժարվել է բանկային և ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ նախագծերի քննարկման հետագա ընթացքից

ՊԵԿ-ը հրաժարվել է բանկային և ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ նախագծերի քննարկման հետագա ընթացքից

Պետական եկամուտների կոմիտեն, իր հսկողական գործառույթների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բանկային եւ ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման ու տրամադրման, ինչպես նաեւ համալիր հարկային ստուգումների արդյունավետ եւ ամբողջական իրականացման նկատառումներից ելնելով, նախաձեռնել եւ հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը:

Խնդիրն այն է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հանդիսանալով օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման համար պատասխանատու կառույց, արհեստական խոչընդոտների պատճառով երբեմն զրկված է լինում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման հնարավորությունից։

Հաշվի առնելով ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային արձագանքը, եւ նկատի ունենալով, որ խնդրի կարգավորմանը հնարավոր է հասնել նշված տեղեկությունների ստացման համար դատավարական այլ ընթացակարգեր սահմանելու միջոցով` ՊԵԿ-ն այս փուլում ձեռնպահ է մնում ներկայացված նախագծերի քննարկման հետագա ընթացքից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ